Երեկ՝ հունվարի 21-ին, ոստիկանությունում 18։15-ին ահազանգ է ստացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Տաթևիկ Գրիգորյանից։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ոստիկանությունից։
Վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2 -րդ հարկի իր աշխատասենյակի երկշերտ պատուհանի արտաքին շերտը կոտրված է ու ապակիների արանքում կրակված գնդակ կա։
Դատավորի աշխատակազմից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ ոչինչ հայտնել չեն կարող։