Վահե Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, կրթությամբ իրավաբան, 2011թ. դեկտեմբեր ամսին Արմեն Խալոյանից տեղեկանալով, որ վերջինս խնդիրներ ունի պետական և դատական մարմիններում, հայտնել է, թե իբր կարող է դատավորին շուրջ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալով կարգավորել հարցր և ստանալ Արմեն Խալոյանի օգտին վճիռ, որից հետո սույն թվականի փետրվարի 23-ին վերջինիցս այդ պատրվակով խարդախությամբ՝ խաբեության եղանակով, Երևան քաղաքի «Երիտասարդական» մետրոպոփտենի մուտքի դիմացի հատվածում պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 778,680 դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար՝ դատական ատյաններում նրա օգտին գործողություններ կատարելու համար, ինչն անմիջապես բացահայտվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում:
Վահե Մանուկյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատական քննություն է նշանակվել 26 փետրվարի 2013թ.
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net