Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու միջնորդություն ներկայացվեց դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու թույլտվություն տալ: Դատարանը տեղեկացրեց, որ Գրիգորյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

«Նրա մոտ առկա հիվանդությունները բարդանում են, և Գրիգորյանի հարազատները ցանկանում են իրենց միջոցներով նրան բուժման ուղարկել։ Խնդրում ենք հաշվի առնել անձի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը»,-նշեց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, կալանքը փոխարինվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել