Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստն է ընթանում. քննարկվում է փորձագետ ներգրավելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այժմ ընթանում է Աժ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը:

դատավոր Մնացական Մարտիրոսյան

Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նիստին ներկա է միայն Նազիկ Ամիրյանը: Դատավորը հայտարարեց, որ «Նաիրի» ԲԵԿ-ից համապատասխան գրություն փոխանցվել էր դատարանին այն մասին, որ Մանվել Գրիգորյանը առողջաական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հերթական նիսին:

Քննարկվում է փորձագետ ներգրավելու հարցը:Դատարան որպես փորձագետ էր ներկայացել «Արմենիա» բժշկական կենտրոնի  բժիշկ-էդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը:

Դատավորը ներկայացրեց, որ դատարանի կողմից կատրված համապատասխան փորձաքննության արդյունքների վերաբերյալ որոշումը պետք է ներկայացվի փորձագետին, նա պետք է ուսումնասիրի դրանք, որից հետո դատարանը փորձագետին հարցեր կուղղի: Մինչ նյութերին ծանոթացնելը դատավորը հարցեր ուղղեց  Լուսինե Մամիկոնյանին՝ ճշտելով, թե քանի տարվա մասնագիտական փորձ ունի նա:

Բժշկի խոսքով նա 18 տարվա փորձ ունի, որից վերջին 5 տարին աշխատել է որպես բաժանմունքի ղեկավար, ոչ մի ազգակցական կապ չունի Մանվել Գրիգորյանի հետ և նրա հետ կապված մասնակցել է մի շարք հետազոտությունների աշխատանքներին: Մեղադրող դատախազը նկատեց, որ փորձագետը չի ներկայացրել վերջին 5 տարում բաժանմունքի ղեկավար լինելու վերաբերյալ փաստաթուղթ:

Դատարանը մեկուկես ժամ ժամանակ տվեց փորձագետին՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել