Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մանվել Գրիգորյանը ամեն օր հրաժարվում է ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սննդից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Դատարանը նշեց, որ դատարան տեղափոխելուց առաջ առողջական խնդիրներ են եղել։ Մնացական Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին։

Այս կապակցությամբ դատարանը դիմել է բժշկական կենտրոն և քրեակատարողական հիմնարկ՝ որոշակի տեղեկություն ստանալու համար շաքարային դիաբետ ունեցողնրի սննդակարգի, պահման պայմանների մասին։

ԲԿ-ից հայտնում են, որ սննդակարգը հիվանդի համար ապահովվում է, սակայն պալատի ներսում հսկողություն են իրականացնում իրավապահ մարմինները։ ՔԿԾ-ից էլ հայտնել են, որ Մանվել Գրիգորյանը ամեն օր է հրաժարվել ճաշացանկից և օգտվել է իրեն հասցեագրված հանձնուքներից։

«Եթե նա չհրաժարվեր իրեն հատկացված սննդից, ապա ՔԿՀ-ն կապահովեր նրան «Դիաբետիկ սեղան N9» սննդից»,-նշեց դատավորը։

Պաշտպանները ցանկություն հայտնեցին առանց Մանվել Գրիգորյանի ներկայության ներկայացնել իրենց միջնորդությունը։ Նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել