Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մանվել Գրիգորյանը բժիշկների ուղեկցությամբ մտավ դատական նիստերի դահլիճ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանը դատական նիստերի դահլիճ մտավ անվասայլակով՝ ոստիկանների ու բժիշկների ուղեկցությամբ: Նրան թթվածնային սարք է միացված: Նիստին ներկա է նաև Նազիկ Ամիրյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել