Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մինչև 5 միլիոն դրամ. Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Դատական նիստին ԱԺ նախկին պատգամավորը կրկին ներկա չէր: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը  հայտնեց, որ ստացել է համապատասխան գրություն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանում յոթ անուն անշարժ գույք ներկայացրեց, խնդրելով դրանք ազատել կալանքից: Նեկայացված յոթ գույքից հինգը Մանվել Գրիգորյանի անունով է, երկուսը՝ կազմակերպության:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ անհարժեշտ է վկայականների, պայմանագրերի առկայություն, որպեսզի  գումարները փոխանցվեն դատարանի դեպոզիտ հաշվին: Դատավորը նշեց, որ դրանից հետո կանցնեն պաշտպանների միջնորդության քննարկմանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանն առարկեց՝ նշելով, որ դատարանը խախտում է անմեղության կանխավարկածը՝ ասելով, որ հնարավոր է Մանվել Գրիգորյանի պատկանող գույքը բարեխիղճ չի ձեռքբերվել:

Այս դատական նիստին ևս Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու և որպես այլընտրանքային միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ: Որպես գրավի չափ առաջարկվեց սահմանել մինչև 5 միլիոն դրամ գումար:

Դատարանը անցավ խորհրդակցության սենյակ: Որոշումը կհրապարակի ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել