Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մանվել Գրիգորյանի գործով արտահերթ նիստ է հրավիրվել․ ՈւՂԻՂ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազության նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 15-ին, արտահերթ նիստ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ 

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Նրա պաշտպաններն ամիսներ շարունակ մի շարք միջնորդություններ են ներկայացրել դատարան խափանմնա միջոցի փոփոխման վերաբերյալ, սակայն դատարանը դրանք մերժել է։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել