Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ վերջինիս խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ:

Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց պաշտպանների միջնորդությունը մերժել, Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկա չէր դատական նիստին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել