Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազության նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 15-ին, արտահերթ նիստ է հրավիրվել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ 

Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Փորձաքննությանը մասնակցած և այսօր դատարան ներկայացած բժիշկ-փորձագետ Գագիկ Հարությունյան խոսքով, Մանվել Գրիգոյանի առողջական վիճակի ոչ ցանկալի բարդացում է գրանցվել, որը անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել, նա նաև սրտի անբավարարվաություն ունի՝ բարձր աստիճանի, Գրիգորյանի նախորդիվ նշված մի շարք հիվանդություններ բարդացել են։ «Զարկերակային ճնշման թվերը կյանքին վտանգ սպառնացող են»,-նշեց նա։

Դատախազը միջնորդեց վերանայել ընտրված խափանման միջոցը:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ դատախազության կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի այսօր՝ 20:30-ին:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել