Երևան քաղաքի բնակիչ Մարիամը խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով Լեռնիկի վստահությունը, վերջինիս ներկայացել է որպես ավիատոմսերի առուվաճառքով զբաղվող գրասենյակի աշխատակից և ավիատոմսեր տրամադրելու պատրվակով Լեռնիկից 2012թ. հունիս ամսին Երևան քաղաքի Կոմիտասում գտնվող ՍՊԸ-ից մեկի գրասենյակում վերցրել է 180.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև իր նկատմամբ վստահությունը ամրապնդելու, ինչպես նաև հանցավոր դիտավորությունը քողարկելու նպատակով տվել է իր կողմից համակարգչային եղանակով պատրաստված էլեկտրոնային կեղծ ավիատոմս և խարդախությամբ տիրացել է նշված գումարին:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net