Միշուստինի կառավարությունում առաջին փոխվարչապետի թեկնածուի անունը հայտնի է

Էկոնոմիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելուսովը կարող է դառնալ առաջին փոխվարչապետը Միխայիլ Միշուստինի կառավարությունում: Երեք դաշնային պաշտոնատար անձինք նրան անվանել են այս պաշտոնի թեկնածու, հայտնում է «Վեդոմոստի» թերթը, որը պատկանում է Դեմյան Կուդրյավցևի ընտանիքին:

Այժմ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Անտոն Սիլուանովն է։ Նա համատեղությամբ նաև ֆինանսաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Հիշեցնենք, որ երեկ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Նոր վարչապետ է նշանակվել Միխայիլ Միշուստինը, իսկ Մեդվեդևը նշանակվել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել