ՔԿԾ. Դատապարտյալների հիվանդանոցում հունվարի 9-ի դրությամբ ոչ ոք հացադուլ չի անում

Հունվարի 9-ի դրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան, տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ):

Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել Դատապարտյալների հիվանդանոցում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։

«Նույն օրը ՔԿԾ հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը», – ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դատապարտյալների հիվանդանոցում 5 կալանավոր ու 1 դատապարտյալ հացադուլ էին հայտարարել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ նրանք բուժանձնակազմի հսկողության տակ էին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել