Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ Ուշիի նախկին համայնքապետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, մի տղամարդու հողամաս տանող ճանապարհ տրամադրելու դիմաց նրանից պահանջել և խաբեությամբ ստացել է զգալի չափերի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։