Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի N 517-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է սահմանել ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սյուբյեկտների ցանկը՝ պաշտպանության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, պետական եկամուտների կոմիտե, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ բացի վերգետնյա տեխնոլոգիական ռադիոկապ ապահովող սարքավորումներից: