Իրավաբանը օրենքի հետ վարվում է այնպես, ինչպես կոշկակարը կաշվի հետ

«Իրավաբանը օրենքի հետ վարվում է այնպես, ինչպես կոշկակարը կաշվի հետ. ձգում է, ծվատում է, շրջում է, միայն թե հասնի իր ուզած ձևին»,- ասում էր Լյուդովիկոս XII:

Լյուդովիկոս XII խոսքերն վերաբերում էին օրենքների մեկնաբանությանը:

Ինչպես իրավաբանը ցանկանում է, այնպես էլ կարող է մեկնաբանի օրենքը:

Կա՞ արդյոք կարգավորող նորմ այս հարցում:

Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ Օրենքի՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձրիրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:

Իրավական ակտի կամ իրավական ակտի բաժնի, գլխի կամ հոդվածի վերնագիրը չի կարող օգտագործվելիրավական ակտի կամ համապատասխանաբար նրա բաժնի, գլխի կամ հոդվածի մեկնաբանման համար:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել