Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն ամերիկյան ավիափոխադրողներին արգելել է մուտք գործել Իրաքի, Իրանի, Օմանի ծոցի, ինչպես նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև գտնվող ջրերի օդային տարածք։ Այս մասին հայտնում է Alarabiya.net-ը։
Արգելքը պայմանավորված է Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծմամբ:
ԱՄՆ-ից հայտնում են, որ ստեղծված իրավիճակը էական ռիսկ է պարունակում ԱՄՆ քաղավիացիայի գործողությունների համար: Արգելքը վերաբերում է Միացյալ Նահանգներում գրանցված բոլոր ավիաընկերություններին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսել է Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների, այդ թվում՝ «Այն ալ-Ասադ» ավիաբազայի ուղղությամբ հարվածի երկրորդ ալիքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների վրա։