Քաղաքապետի որոշմամբ բժշկական կենտրոնում աուդիտ կանցկացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբեր 23-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության 18.11.2019թ. հ.10/1-1-7068 գրությունը ու

Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ»» ՓԲԸ-ում ֆինանսատնտեսական գործունեությունն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը իրականացնել 2013 թվականից մինչև աուդիտի ավարտը կատարողականի աուդիտ։

2. «Երևանի թիվ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ»» աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ՝ Ա.Ալեքսանյանին (առաջադրանքի խմբի ղեկավար), Ս.Կոտոլիկյանին, Գ.Խանիկյանին, Կ.Հովհաննիսյանին, Տ.Տոնապետյանին և առաջատար մասնագետ՝ Կ.Ղուկասյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել