Էթյեն Մահչուփյանը ղեկավար պաշտոն է ստացել Դավութօղլուի հիմնած կուսակցությունում

Հայտնի է դարձել օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» (Gelecek) կուսակցությունում տարբեր ոլորտները համակարգող անձանց անունները, հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական «ABC» լրատվական կայքի հրապարակած ցուցակից պարզ է դարձել, որ կուսակցության համահիմնադիր և գործադիր խորհրդի անդամ պոլսահայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանին վստահվել է հետազոտությունների, զարգացման ու տեղեկատվության ոլորտների ղեկավարումը:

«Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել