Facebook-ի ավելի քան 267 միլիոն օգտագործողների անձնական տվյալները հանրային հասանելիություն ունեն: Այս մասին հաղորդել է բրիտանական Comparitech հետազոտական ընկերությունը և կիբերանվտանգության հետազոտող Բոբ Դյաչենկոն:
Նրանց տեղեկություններով, տվյալների մեծ մասը պատկանում է Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Մասնագետները նշում են, որ յուրաքանչյուրը կարող էր այդ տեղեկատվությունը ստանալ: Հարձակվողները կարող էին օգտագործել այս տեղեկատվությունը՝ սպամ ուղարկելու և ֆիշինգ գրոհների համար:
Դյաչենկոն նշել է, որ տվյալների բազան առաջին անգամ հայտնվել է ինտերնետում դեկտեմբերի 4-ին: Այժմ այն այլևս հասանելի չէ, բայց տեղեկատվությունը կարող էր պատճենվել, ավելացրեց փորձագետը: