Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Տրանս-Բայկալ տարածաշրջանում կամրջից ավտոբուս է ընկել գետը։
Զոհերի թիվը աճել է և հասել 19-ի, այդ թվում՝ 2 երեխա։ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Պատահարը տեղի է ունեցել այսօր Մոգոյտույ-Սրետինսկ-Օլոչի ճանապարհի 60-րդ կմ-ում, տեղական ժամանակով 15: 00-ին։ Ավտոբուսի սրահում 43 ուղևոր է եղել։ Kia Granbird մեքենան ուղևորափոխադրումներ էր իրականացնում Չիտա-Սրետենսկ երթուղով: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 44 մարդ, այդ թվում`վարորդը:
Նրանցից մի մասի անունները հայտնի են․
- Գրիգորև Ե.Վ․, 53 տարեկան,
- Չերնյակսկի Ա. Յու., 36 տարեկան,
- Վդովինա Պ.Ն., 30 տարեկան,
- Դոստովալով Ա. Գ., 28 տարեկան,
- Եվգեեվա Ե․Ա․, 18 տարեկան,
- Բառանովա Ի․Ա., 38 տարեկան,
- Բառանովա Կ․Ա., 12 տարեկան,
- Պոդկոմալովա Ն․Ա., 42 տարեկան,
- Խոզյաեվա Ս․Ն․, 29 տարեկան,
- Բառանովա Ս․Ա., 49 տարեկան,
- Թուրանով Ա.Ա., 59 տարեկան,
- Սալտանովա Դ.Կ., 30 տարեկան,
- Պանով Մ․Ե․,
- Վեդերնիկով Յու․Ն․։
Ցուցակը ճշտվում է: