Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Տրանս-Բայկալ տարածաշրջանում կամրջից ավտոբուս է ընկել գետը։
Զոհերի թիվը աճել է և հասել 19-ի, այդ թվում՝ 2 երեխա։ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Այս մասին հայտնում է Дождь-ը։
Պատահարը տեղի է ունեցել այսօր Մոգոյտույ-Սրետինսկ-Օլոչի ճանապարհի 60-րդ կմ-ում, տեղական ժամանակով 15: 00-ին։ Ավտոբուսի սրահում 43 ուղևոր է եղել։ Kia Granbird մեքենան ուղևորափոխադրումներ էր իրականացնում Չիտա-Սրետենսկ երթուղով: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 44 մարդ, այդ թվում`վարորդը:
Ըստ ճանապարհային ոստիկանության` վթարից առաջ պայթել է ավտոբուսի առջևի անիվը, որից հետո այն 9-12 մ բարձրությունից ընկել է սառած գետի մեջ: «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ ՝ վարորդը սթափ է եղել:
Տեսանյութը՝ RuNet News-ի