Ռուսաստանի Տրանս-Բայկալ տարածաշրջանում կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվել է 15 մարդ, 18-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պատահարը տեղի է ունեցել այսօր Մոգոյտույ-Սրետինսկ-Օլոչի ճանապարհի 60-րդ կմ-ում, ավտոբուսի սրահում 43 ուղևոր է եղել: Ըստ ճանապարհային ոստիկանության հայտնած տվյալների, ավտոբուսը առջևի անիվի պայթման պատճառով այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Կուենգա գետը:
Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: