Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությունը նոյեմբերի 29-ին տեղի կունենա Մոսկվայում Տրոեկուրովյան գերեզմանատանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի իր ամուսնու, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կողքին։
Հիշեցնենք, որ Գոհար Վարդանյանը մահացել Է նոյեմբերի 25-ին կյանքի 94-րդ տարում:
Նշենք նաև, որ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: