Պետդումայում ներկայացվել է մի օրինագիծ, որի համաձայն առաջարկվում է ոչ աշխատանքային օր սահմանել դեկտեմբերի 31-ը, այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ առաջարկի, արձակուրդային օրերը պետք է դառնան այնպես, որ տարվա վերջին օրը ոչ աշխատանքային լինի, եթե այն օրացույցի համաձայն արձակուրդ չէ: Այս դեպքում արձակուրդների ընդհանուր քանակը կլինի նույնը, ինչ սահմանված է աշխատանքային օրենսգրքով:
Նախագծի հեղինակները կարծում են, որ հանգստյան օրերը դեկտեմբերի 31-ը հետաձգելը թույլ կտա մարդկանց ավելի արդյունավետ օգտագործել հանգստյան օերը, ինչպես նաև պահպանել հավասարակշռություն աշխատողների, գործատուների և արհմիությունների միջև:
Համահեղինակներն են ЛДПР խմբակցությունից Պետդումայի փոխնախագահ Իգոր Լեբեդևը, Դաշնային Դումայի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Դիդենկոն, տեղակալ Ելենա Ստրոկովան և Դաշնության խորհրդի անդամ Սերգեյ Լեոնովը:
Այս տարի դեկտեմբերի 31-ը երեքշաբթի է: Տոմսկում կանանց խնդրանքով, աշխատանքային վերջին օրը կլինի ոչ թե դեկտեմբերի 31-ը այլ դեկտեմբերի 28-ը: