Մոսկալկովան առաջարկում է հայերի համար ստեղծել հատուկ վարորդական քննություն

Հայաստանի քաղաքացիները չպետք է հանձնեն նույն քննությունները ինչ ռուսաստանի քաղաքացիները վարորդական վկայականներ ստանալու համար, անհրաժեշտ է ստեղծել հայերի համար հատուկ հանձնման ընթացակարգ, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովային:

«Ես երկար տարիներ զբաղվում եմ այդ հարցով, դժվարությունը նրանում է, որ առանց այդ իրավունքի հաստատման  Ռուսաստանի տարածքում դժվար է վարորդների համար: Բայց ես կարծում եմ, որ նրանք չպետք է հանձնեն քննությունները նույն կարգով ինչպես Ռուսաստանի քաղաքացիները: Նրանց համար պետք է լինի հատուկ կարգ, և պետք է մենք ստեղծենք նրանց համար պայմաններ և վերպատրաստման հնարավորություններ»,- ասել է Մոսկալկովան:

Օմբուդսմենը ավելացրել է, որ մյուս տարբերակը խնդրի լուծման կարող է լինել ունիվերսալ վարորդական իրավունքի ստեղծումը Եվրասիկան տնտեսկան միության բոլոր հինգ երկրների համար:

Օմբուդսմենը ավելացրել է, որ  իր հայ գործընկեր Արման Թաթոյանի հետ կփորձեն պարզել, այսօր ինչն է հանդիսանում խոչընդոտ խնդրի լուծման համար, քանի որ Ռուսաստանի կողմից  հայկական վարորդական իրավունքի վկայականը չընդունումը ուղղակիորեն ազդում է քաղաքացիների աշխատանքի վրա: Նրա խոսքով՝ իրավիճակի ամենաարագ լուծումը կարող է լինել Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համաձայնագրի ստեղծումը:

«Կարծում եմ, որ ավելի արդյունավետ և արագ լուծում կարող է լինել երկկողմանի համաձայնագրի կնքումը, բայց այս խնդիրը կարևոր է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր հինգ պետությունների համար … Եվ անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանում հաստատել իրավունքների լեգիտիմությունը, այլև ռուսաստանցի վարորդի համար Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, դրա համար սա գլոբալ խնդիր է, բայց սա երկրորդ հարցն է, քանի որ այն այդքան սուր չէ այլ երկրների համար, որքան Հայաստանի», – ասել է Մոսկալկովան ՝ ի պատասխան այն հարցի,  թե ինչը թույլ կտա արագ լուծել իրավիճակը ՝ Հայաստանի և Ռուսաստանի կամ աշխատանքը ԵՏՄ մակարդակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել