Microsoft-ի ճապոնական գրասենյակը, որպես փորձ, մեկ ամսով անցել է քառօրյա աշխատանքային շաբաթի։ Արդյունքները ցույց են տալի, որ դա դրական է ազդեցություն է ունեցել ոչ միայն աշախատողների, այլև՝ ընկերության արդյունքների վրա։
Այս մասին տեղեկացնում է Meduza.io-ն։
Փորձը կատարվել է օգոստոսին, բոլոր աշխատակիցներին տրվել է հավելյալ մեկ հանգստայն օր՝ ուրբաթը։ Ընդ որում, նրանց աշխատավարձերը չեն իջեցվել և հանգստյան օրերը չեն հաշվարկվել որպես արձակուրդային օրեր։
2018 թվականի օգոստոս ամսվա համեմատ 2019 թ-ին աշխատանքի օգտավետությունը ավելացել է շուրջ 40 տոկոսով։ Այդ թվում ընկերությունը խնայել է էներգիայի սպառումը (այն նվազել է 23%-ով), ինչպեսև թղթի սպառումը (աշխատակիցները տպել են 58% ավելի քիչ փաստաթղթեր):