ՌԴ-ում 36-ամյա տղամարդը մանկապարտեզում երեխայի է սպանել․ НТВ

Ռուսաստանի Դաշնության Նարյան-Մարե քաղաքում 6-ամյա երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է НТВ-ն։

Սպանությունը տեղի է ունեցել «Սկազկա» մանկապարտեզում, երբ երեխաների քնելու ժամն է եղել: Երեխաներից մեկը քնած չի եղել, դուրս է եկել բակ։ Տղամարդը ներխուժել է  մանկապարտեզ և սպանել նրան:

36-ամյա տղամարդը, ըստ նախնական վարկածի, ալկոհոլի ազդեցության տակ է եղել, նա ներգրավվել է որպես կասկածյալ։

Հարձակման պատճառը անհայտ է:

Քրեական գործեր են հարուցվել սպանության, անփութության և անվտանգության պահանջների չպահպանմամբ ծառայություններ մատուցելու հոդվածներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել