Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց նոր առաջարկներ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծում:
Այն հնարավորություն է տալու՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ կայացնելու, քաղաքացիների կողմից հատուկ հավելվածի միջոցով արձանագրված տեսանյութերի հիման վրա:
Պատգամավորը նշեց, որ կառավարոթյունը կսահմանի հավելվածում գրանցված նույն անձի կողմից, նույն տրասպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսեկան և տարեկան առավելագույն չափը՝ ամսական 1 անգամ, իսկ տարեկան 10 անգամ:
Առաջարկվում է նաև, որ կառավարության կողմից հստակ սահմանվի, թե հատկապես, որ խախտումները կարող են արձանագրվել այս հավելվածի միջոցով:
Կառավարության կողմից սահմանված կարգը խախտելու դեպքում վարչական մարմինը կարող է սահմանափակել բջջային հավելվածում տվյալ անձանց կողմից հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունը 2-3 ամսով: