Ազգային ժողովի պատագամավոր Գևորգ Պապոյանը առաջարկում է փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսգրքում:
Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց նախագիծը և որոշվեց սահմանել, որ Երևանում 10 և ավելի աշխատողներ ունեցող գործատուները աշխատավարձի վճարումները պետք է կատարեն անկախնիկ եղանակով:
Նշենք, որ նախագիծը առաջին ընթերցմամբ ըդունվել է և առաջիկա նիստում կանցնի 2-րդ ընթերցում։
Գևորգ Պապոյանը նշում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել անկանխիկ շրջանառության ծավալը մանրածախ առևտրում և ծառայությունների ոլորտում, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատման և բյուջեյի մուտքերի ավելացման, ինչպես նաև կզարգացնի անկանխիկ առևտրի մշակույթն ու կվերացնի այն արատավոր պրակտիկան, որը գործնականում առկա է որոշ ընկերություններում, երբ աշխատավարձի մնացորդային հատվածը, որը պետք է վճարվի մանրադրամներով, չի վճարվում քաղաքացուն:
Oրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից:
Մանրամասները՝ տեսանյութում