Դավիթ Սանասարյանը դեպքի վայրից պատմում է երեխայի «վրաերթի» ենթարկելու մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) երեխայի «վրաերթի» ենթարկելու վերաբերյալ պարզաբանում է տվել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության կողմից այդ տեսանյութը ուսումնասիրվում է։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) երեխայի «վրաերթի» ենթարկելու վերաբերյալ պարզաբանում է տվել ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

Նրա խոսքով, մեքենայով դալանից դուրս գալուց, անսպասելի երեխան հայտնվել է մեքենայի առաջ: Նա դուրս է եկել մեքենայից, մոտեցել  երեխային և ցանկացել շտապ օգնություն կանչել, բայց երեխան խնդրել է շտապ օգնություն չզանգել: Այնուհետև Դավիթ Սանասարյանը, վերցնելով երեխայի մոր հեռախոսահամարը զանգահարել է նրան: Ծնողի գալուց հետո միասին երեխային տարել են հիվանդանոց, որից հետո հայտնել են, որ երեխայի հետ  ամեն բան կարգին է:

«Դեպքից հետո, ես կապի մեջ եմ եղել երեխայի ծնողների հետ, դեպքի հաջորդ օրը նորից միասին տարել ենք բժշկի, և կատարել անհրաժեշտ բոլոր ստուգումները, բժիշկները կրկին ասել են որ ոչ մի խնդիր չկա: Դրանից  հետո ծնողները սկսեցին պարբերաբար գումար պահանջել ինձանից, և սպառնալ, որ լրատվամիջոցներին դեպքի մասին կհայտնեն: Ես հասկացա որ դա արդեն ինձանից գումար շորթելու փորձեր են»,-նշել է Դավիթ Սանասարյանը։

Նա  տեսանյութում նշեց, որ տեսանյութը իրավապահ մարմինները կարող են ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին և հավելեց, որ գնալու է ոստիկանություն հանցագործության մասին գրավոր հաղորդում տալու համար․ «Սա շորթման փորձ է»։

Հիշեցնենք, որ Analitik.am-ը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հերքել էր լրատվականի տեղեկությունները, ինչից հետո Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, ըստ որի, Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի:

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել