Այսօր Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 22 երեխա: Տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Շուտով առողջապահության նախարարությունը հայտարարություն կտարածի և մանրամասներ կհայտնի, այս պահին կարող եմ միայն ասել, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»,-նշեց նա։
Հայտնվում է, որ նախնական տվյալներով, պատճառը թունավորումն է։
Լրացված
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԲԿ է տեղափոխվել 19 երեխա։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 14 երեխայի հոսպիտալացման մասին։