ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում հիվանդանոց տեղափոխված երեխաների մասին․ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից

Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել