Հոկտեմբերի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի Մշակույթի տան հետնամասում գտնվող կիսակառույց շինությունում թմրանյութ են պատրաստում և օգտագործում:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նշված վայրից բաժին բերման են ենթարկվել Չարենցավանի բնակիչներ 66-ամյա, 53-ամյա և 45-ամյա տղամարդիկ: Վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հեղուկներ, նյութեր, ներարկիչներ: Բերման ենթարկվածներից ավագը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, նախատեսված են դեզոմորֆին տեսակի թմրանյութ պատրաստելու և օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: