Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան և Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՃՈ-ից:
