Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում ներկայացրեց իր կողմից մշակված ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծում կատարվող լրացումները:
Նա նշեց, որ ՀՀ տարածքում գործելու են բուքմեյքերական գրասենյակներ այն տրամաբանությամբ, որ ամեն մարզկենտրոնում կլինի կազմակերպության միայն մեկ գրասենյակ, Երևան քաղաքում ամեն մի վարչական շրջանում՝ մեկական բուքմեյքերական գրասենյակ:
«Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի այն քաղաքներում թույլատրելի կլինի, որոնք ներառված են տուրիզմի զարգացման տրամաբանության մեջ, քանի որ անտրամաբանական կլիներ, որ խաղատուն լիներ, բայց ֆուտբոլային խաղի վրա խաղադրույք անելու հնարավորություն չլիներ»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում