Իրավաբանի թափուր աշխատատեղ. աշխատավարձը՝ 175 հազար դրամ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին անհրաժեշտ է Իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան:

Բաժնի ավագ իրավաբանը իրականացնում է վարչական վարույթի հարուցման, վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման և վարչական վարույթի հետ կապված ընթացակարգային գործառույթներ, եզրակացություններ է տրամադրում Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից Բաժին ներկայացված Հանձնաժողովի որոշումների նախագծերի, Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի հրամանների, իրավական այլ ակտերի նախագծերի, պայմանագրերի վերաբերյալ, Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հեռուստառադիոընկերությունների գործունեության ստուգումներին և ուսումնասիրություններին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ,
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը` 175.932 դրամ:

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում,
  • նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.10.2019թ.` ժամը    16:00-ն:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել