ՌԴ դատախազությունը դիմել է դատարան դերասան Պավել Ուստինովի 3,5 տարվա դատավճիռը կիրառել պայմանական, այսինքն դերասանը անազատության մեջ չի լինի:
Այս մասին հայտնում է ռուսական Дождь-ը:
Ուստինովի փաստաբան Դմիտրի Չեշկովը դեմ է դրան և դիմել է դատարան, Ուստինովին արդարացնելու պահանջով:
Հիշեցնենք, որ Ուստինովը ձերբակալվել է օգոստոսի սկզբին, երբ տասնյակ հազարավոր ցուցարարների հետ փողոց էր դուրս եկել՝ պահանջելով գրանցել անկախ թեկնածուներին Մոսկվայի տեղական խորհրդարանի ընտրություններում: Մեկ ամիս անց նրան մեղավոր ճանաչեցին Ռոսգվարդիայի աշխատակցի հանդեպ բռնության համար:
Ինքը Ուստինովը մեղադրանքը չէր ընդունում, միջադեպից հետո տարածված տեսանյութերում ևս երևում էր, որ դերասանը ոչ թե հարձակվել էր, այլ ինքն էր հարձակման թիրախում հայտնվել:
Մոսկվայի դատախազությունը միջնորդել էր փոխարինել դերասան Պավել Ուստինովի խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
Ավելի վաղ Մոսկվայի դատարանը երիտասարդին 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ իշխանության հանդեպ բռնության մեղադրանքով: