Դատարանը այսօր սեպտեմբերի 20-ին փոխել է 23-ամյա դերասան Պավել Ուստինովի խափանման միջոց կալանքը։
Այս մասին հայտնում է ռուսական Дождь-ը:
Ուստինովը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին Մոսկվայի կենտրոնից, որտեղ հազարավոր ցուցարարների հետ փողոց էր դուրս եկել՝ պահանջելով գրանցել անկախ թեկնածուներին Մոսկվայի տեղական խորհրդարանի ընտրություններում: Սեպտեմբերի 16-ին Մոսկվայի դատարանը նրան 3.5 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ իշխանության հանդեպ բռնության մեղադրանքով։