Իրավունք ունի արդյո՞ք հետաքննության մարմինը, առանց քրեական գործ հարուցելու և խափանման միջոց ընտրելու, մեկ ամիս իմ անձնագիրը պահել իր մոտ:


Հարգելի° ընթերցող,


Սույն հարցի հետ կապված պարզաբանենք, որ համաձայն «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման 19-րդ կետի. «…Կաuկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպեu խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մաuին uտորագրությունը կամ կալանքը, ինչպեu նաեւ ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապեu վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իuկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` զինկոմիuարիատները: … Արգելվում են անձնագիր վերցնելը  (բացառությամբ uույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելը:» Հետևաբար միայն վերոգրյալ դեպքերում է հետաքննության, նախաքննության մարմինների, դատարանի կամ զինկոմիuարիատների կողմից անձի անձնագրի վերցնելը համարվում օրինական: Ավելին, այն կասկածյալները կամ մեղադրյալները, որոնց նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվել, ապա հետաքննության, նախաքննության մարմինները կամ դատարանը վերջիններիս անձնագրերը ժամանակավորապես վերցնելու իրավունք չունեն: Ուստի Կառավարության սույն որոշման 19-րդ կետի որևէ բացառություն արգելվում է:

Բացի այդ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի. «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»: Սույն իրավիճակում գործով նախապատրաստված նյութերով քրեական գործ չի հարուցվել, հայտարարության ստացման պահից անցել է ոչ թե 10 օր, այլ` մեկ ամիս, այդ ընթացքում անձին որևէ կարգավիճակ չի տրվել, հետևաբար խափանման միջոց ևս չի նշանակվել, և իր անձնագիրը, փաստորեն, անհիմն է պահվել ոստիկանությունում, ինչի արդյունքում անձը զրկվել է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներն ու ազատություններն իրացնելու հնարավորությունից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել