Ազդարարման համակարգի վերաբերյալ քննարկում․ Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ազդարարման համակարգի բարելավմանը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Արդարադատության նախարարությունից։

Քննարկվել են համակարգի կիրարկման ընթացքում առաջացած խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև ՀՀ-ին տրված միջազգային հանձնարարականների կարևորությունը։ Անդրադարձ է եղել նաև հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող գործողությունների կատարման ընթացքին։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի ղեկավար, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նույնպես մասնակցել է փորձագիտական քննարկմանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության էջից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել