Զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակիցների համար

Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրից կարող են օգտվել 2016, 2020 և 2022թթ ռազմական գործողություններին մասնակցած անձինք։

Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։

Ըստ այդմ, ծրագիրն ունի 3 բաղադրիչ`

Մասնագիտական ուսուցում (5 ամիս)

  • ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական 50,000 դրամի,
  • կրթաթոշակի տրամադրում՝ նվազագույն ամսական աշխատավրձի 50%-ի չափով (37,500 դրամ),
  • հարկերի փոխհատուցում՝ 1 տարի ժամկետով, ամսական 50,000 դրամ։

Աշխատանքային փորձի ձեռքեբերում (3 ամիս)

  • կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն 1 տարի ժամկետով,
  • աշխատավարձի փոխհատուցում՝ նվազագույն ամսական աշխատավրձի չափով (ամսական կտրվածքով),
  • հարկերի և սոցիալական վճարների փոխհատուցում՝ առաջին 3 ամիսներին մինչև 25,000 դրամ, հաջորդ 9 ամիսներին՝ մինչև 50,000 դրամ։

Միանվագ աջակցություն գործատուին

  • 300,000 դրամ, եթե շահառուի հետ կնքվում է առնվազն մեկ տարվա պայմանագիր։

Ծրագրին օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել