Ազգային ժողովը այսօր՝ սեպտեմբերի 13-ին, 2-րդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծը, որով քաղաքական ուժերի միջև ձեռքբերված համաձայնությամբ սահմանվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ անկախ մարմինների անդամների ընտրության կարգը: Նախագծին կողմ քվեարկեց 104 կողմ, դեմ՝ 1 պատգամավոր:
Իշխող քաղաքական ուժի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում իրենց տեղը ունենալու հնարավորություն են ստացել։
Նախագծին դեմ քվեարկեց միայն Արման Բաբաջանյանը, նախորդ օրը իր ելույթի ժամանակ պատգամավորը փաստարկված կերպով նշել էր, որ այս նախագիծը խայտառակություն է: