Ազգային անվտանգության ծառայության Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված` առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի հատկանիշներով, և այն վերաբերվում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին։
«Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել: Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ: Խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատանը և մյուս տարածքներում: Իրականացվող խուզարկության ավարտից հետո նա բերման կենթարկվի»,- նշեց Վանեցյանը:
Իրավաբան.net-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից քիչ առաջ հայտնեցին, որ Գագիկ Խաչատրյանը դեռ բերման չի ենթարկվել: Ավելի ուշ մամուլի կենտրոնը հաղորդագրություն կհրապարակի: