«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը տարբեր երկրներից հայտնում են ցանցի աշխատանքում առկա խափանումների մասին: Այս մասին հայտնում է «Կոմմերսանտը»՝ հղում անելով Downdetector-ին:
Խնդիրները սկսվել են օգոստոսի 22-ի երեկոյան:
Բողոքների հիմնականում վերաբերում են կայքի աշխատանքի խափանմանը (80%), մյուսները կապված են կայք մուտք գործելու (20%):
Խնդիրների մասին հայտնում են օգտատերերը Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Հունգարիայից, Շվեյցարիայից: Առավելագույն քանակի բողոքներ են ստացվում ՌԴ տարբեր քաղաքներից: