Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոց- Ամիրյան փողոցների խաչմերուկի հատվածի տրանսպորտային կանգառներից մեկում Երևանի քաղաքապետարանը տեղադրել է էլեկտրոնային չվացուցակ: Սակայն այն դեռ փորձարկման փուլում է:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Երևանի տրանսպորտային կանգառների հատվածում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net