«Պոբեդան» դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան՝ ձմռանից սկսած. օդանավակայանում վառելիքը պակաս են լցնում

Էժան գներով ավիաչվերթներ իրականացնող «Պոբեդա» ընկերությունը ձմռանը դադարեցնում է թռիչքները դեպի Գյումրի: Այս մասին ТАСС-ին հաղորդել են ավիաընկերությունից:

Չվերթները դադարեցնելու որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի պակաս լցնելու հետ:

«Ցավոք, Գյումրու օդանավակայանում վերալիցքավորող ընկերությունը ինքնաթիռում վառելիքը պարբերաբար քիչ է լցնում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը` հարցը կարգավորելու խնդրանքով: Այնուամենայնիվ, օդանավակայանի կատարած քայլերը բավարար չեն գնահատվում: Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդան» կկատարի պլանավորված բոլոր չվերթները դեպի Գյումրի, բայց ձմռան սեզոնին այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցվել է», – նշում են ընկերությունից:

Այս պահին Պոբեդան շաբաթական 10 թռիչք է իրականացնում Մոսկվայից Գյումրի (այնտեղից առաջարկվում է տեղափոխում Երևան), ձմռան սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել