Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, օգոստոսի 2-ին կարգադրություն է ստորագրել, որով «Սանիտեկ»-ի, «Սանիտեկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի շրջանակում ընկերությունների կողմից աղբահանության, սանմաքրման, այդ թվում՝ ձմեռային պահպանման ծառայությունների մատուցման ժամանակ օգտագործվող համապատասխան տրանսպորտային միջոցների, մեքենաների, մեքենամեխանիզմների, սարքերի, սարքավորումների և նյութերի համապատասխանությունը նշված պայմանագրով սահմանված չափանիշներին և պայմաններին պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ կարգադրել է ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անձնական կազմը:
Հանձնաժողովին հանձնարարվել է` ընկերությունների զբաղեցրած օգտագործման հիմունքներով սեձականության տարածքներում իրականացնել`
- Աղբահանության ծառայությունների մատուցման ժամանակ ընկերությունների կողմից օգտագործվող բոլոր ավտոմեքենաների և սարքավորումների համապատասխա-նության պարզումը պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.2.1 կետով սահմանված բոլոր չափանիշներին, այդ թվում՝ դրանց քանակը, շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ վերանորոգման անհնարինության դեպքում՝ դրա արձանագրումը.
- Աղբահանության ծառայությունների մատուցման համար ընկերությունների կողմից օգտագործվող աղբամանների լվացման, ներկման և շոգելվացման համար անհրաժեշտ մեքենաների, սարքավորումների, տեխնիկական միջոցների, մեքենամեխանիզմների առկայության պարզումը, այդ թվում՝ դրանց շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ վերանորոգման անհնարինության դեպքում դրա արձանագրումը՝ համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.2.12 և 2.2.13 կետերի, հիմնական պայմանների՝ աղբահանության բազային ծառայությունների տարեկան հաստատուն գների 1.1 կետի պահանջների.
- Աղբահանության ծառայությունների մատուցման համար Ընկերությունների կողմից օգտագործվող աղբամանների լվացման, ներկման և շոգելվացման համար անհրաժեշտ մաքրման նյութերի առկայության, այդ թվում՝ դրանց ծավալի պարզումը՝ համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.1.20 կետի պահանջների.
- Սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման ժամանակ ընկերությունների կողմից բացօթյա օգտագործման մակերեսի մաքրման, ամառային պահպանման ժամանակաշրջանում երթևեկելի գոտիների, փողոցների և հանրային տարածքների լվացման նպատակով օգտագործվող բոլոր մեքենաների, մեխանիզմների և սարքավորումների, համապատասխանության պարզումը այդ թվում՝ դրանց քանակը և փաստացի առկայությունը, շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ անհնարինության դեպքում՝ այդպիսի փաստի արձանագրումը, համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի կետի, հիմնական պայմանների սանիտարական մաքրման բազային ծառայությունների տարեկան հաստատուն գների (275 օր հաշվարկով) 1.1 և 1.2 կետերի պահանջների.
- Սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման ժամանակ ընկերությունների կողմից բացօթյա օգտագործման մակերեսի մաքրման, ամառային պահպանման ժամանակաշրջանում երթևեկելի գոտիների, փողոցների և հանրային տարածքների լվացման գործընթացների նկատմամբ վերահսկողության համակարգի առկայությունը և համապատասխանությունը՝ համաձայն պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.3.6 կետով սահմանված չափանիշներին և պայմաններին.
- Ձմեռային պահպանման ծառայությունների մատուցման ժամանակ ընկերությունների կողմից օգտագործվող բոլոր մեքենաների և սարքավորումների համապատասխանության պարզումը պայմանագրերի տեխնիկական բնութագրերի 2.4.1 կետով սահմանված բոլոր չափանիշներին, այդ թվում դրանց քանակը, փաստացի առկայությունը, շահագործման փաստացի վիճակը, կապիտալ, ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունը, այդպիսի վերանորոգման ծավալը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա արձանագրումը՝ համաձայն հիմնական պայմանների ձմեռային պահպանման բազային ծառայությունների տարեկան հաստատուն գների (90 օր հաշվարկով) 1.1 և 1.2 կետերի պահանջների: Հանձնաժողովի անհատական կազմում են
Հանձնաժողովի անհատական կազմում են`
1. Արարատ Խաչիկյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ),
2. Արթուր Մկրտչյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ,
3.Հարություն Խաչատրյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ,
4. Վահան Առուշանյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի գլխավոր մասնագետ,
5. Սամվել Հայրապետյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ