Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում է իրականացվում. ԲԴԽ

Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից:

Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դավիթ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։

Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում խուզարկություն էր կատարվել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Խուզարկության ընթացքում առգրավել են 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

«Առգրավվել են դատավորի և նրա օգնականների համակարգիչները։ Հաղորդում եմ ներկայացրել ՀՔԾ-ի և ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Առգրավվել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի փաստաթղթեր և կրիչներ»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր նրա փաստաբանը՝ Գեորգի Մելիքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել