Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 430-ի․ ոստիկանությունը փորձում է ցրել հավաքը

18։03

Մոսկվայում ընթացող հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է 520 քաղաքացի, հայտնում է Дождь-ը։

18։00

Քիչ առաջ Дождь հեռուստաընկերություն են եկել ոստիկաններ։ Նրանք հեռուստաընկերության գլխավոր խմբագրին հրավիրել են հարցաքննության՝ Մոսկվայում տեղի ունեցող հանրահավաքների մասով հարուցված քրեական գործի շրջանակներում։

17։41

Այսօր՝ հուլիսի 27-ին, Մոսկվայի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի մեկնարկից 2 ժամ անց  ձերբակալվել է հանրահավաքի ավելի քան 430 մասնակից: Այս մասին հայտնում է Дождь-ը։

Բացի այդ, ոստիկանության և դատախազության ներկայացուցիչները մտել են «Navalny LIVE» ստուդիա և պահանջել են դադարեցնել ուղիղ հեռարձակումը:

Հիշեցնենք, որ ցուցարարները Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների անցկացման պահանջով ցուցարարները հանրահավաք են անցկացնում քաղաքի կենտրոնում։

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել